Վարչապետ Փաշինյանն արդեն ժամանել է հանդիպման վայր․ րոպեներ անց կմեկնարկի Ալիևի հետ առաջին պաշտոնական հանդիպումը

Մի քանի րոպեից Վիեննայում կմեկնարկի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնական հանդիպումը, որն, ըստ էության, պաշտոնական առաջին հանդիպումն է կողմերի միջև։

Վարչապետ Փաշինայանն արդեն ժամանել է հանդիպման վայր՝ Վիեննայի «Բրիստոլ» հյուրանոց, որտեղ նրան դիմավորեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Ավելի ուշ կժամանի նաև Ադրբեջանի առաջնորդը։ 

x