Արճիս գյուղի բնակիչները փակել են Ալավերդի-Բագրատաշեն մայրուղին

Արճիս գյուղի բնակիչ Գարիկ Միսկարյանն իր ֆեյբուքյան էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ մասնավորապես ասվում է․

«Ուշադրություն։ Փակվել է Ալավերդի-Բագրատաշեն մայրուղու Արճիս գյուղի հատվածը։
Այս կերպ գյուղացիները փորձում են լսելի դարձնել գյուղի` խմելու ջրի օրհասական խնդիրը։
Հրավիրում եմ պատկան մարմինների, լրատվականների ուշադրությունը։
Շնորհակալություն, արժանապատիվ պայմաններ, սեր և հանդուրժողականություն»։

 

x