Հարցաքննվել է Բյուրեղավանի քաղաքապետ Հակոբ Բալասյանը |pastinfo.am|

pastinfo.am։ Բյուրեղավանի քաղաքապետ Հակոբ Բալասյանը հարցաքննվել է։ Այս մասին  տեղեկացրին Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

Նշենք, որ Բալասյանը դատավարական որեւէ կարգավիճակ այս պահին չունի։
Հիշեցնենք, որ խոսքը գնում է պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի մասին, որը հարուցվել էր մեկ այլ քրեական գործով մեղադրյալ, Բյուրեղավան համայնքի քաղաքային պոլիկլինիկայի նախկին տնօրեն Արմեն Մոսիկյանի ցուցմունքի այն դրվագի հիման վրա, որով նա հայտնել էր, որ Բյուրեղավան համայնքի ղեկավարը իրենից որպես կաշառք ամսական 250.000 ՀՀ դրամ գումար է պահանջել։

Ավելի վաղ հայտնել ենք, որ Բյուրեղավան համայնքի քաղաքային պոլիկլինիկայի նախկին տնօրենի եւ էնդոկրինոլոգ բուժքույրի վերաբերյալ քրեական գործի նյութերից մեկ դրվագ էլ ուղարկվել էր Հատուկ քննչական ծառայություն։ Խոսքը մասնավորապես պոլիկլինիկայի բուժքույր, գործով ամբաստանյալ Մարինե Բաղդասարյանի ցուցմունքի այն դրվագի մասին է, ըստ որի՝ քննիչը իրեն ստիպել և սպառնացել է վարույթն իրականացնող մարմնին տրամադրել կեղծ տեղեկատվություն Արմեն Մոսիկյանի գործողությունների վերաբերյալ, որը ինքը հրաժարվել է տրամադրել:

Շարունակությունը՝ pastinfo.am-ում

x