Շիրակի մարզում կստեղծվի լոգիստիկ և արտադրական ազատ տնտեսական գոտի սպասարկելու էլեկտրոնային առևտրի լոգիստիկ պահեստներ

Կառավարությունը որոշեց Շիրակի մարզում ստեղծել լոգիստիկ և արտադրական ազատ տնտեսական գոտի սպասարկելու էլեկտրոնային առևտրի լոգիստիկ պահեստները և արտահանմանն ուղղված արտադրական գործընթացները:

Գյումրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասնավոր նախաձեռնությունը նպատակ ունի սպասարկել էլեկտրոնային առևտրի լոգիստիկ պահեստները և արտահանմանն ուղղված արտադրական գործընթացները: Ազատ տնտեսական գոտու ստեղծումը նպատակ ունի խթանելու օտարերկրյա ուղղակի ներդրումները, երկրի ներդրումային գրավչության բարձրացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը և կայուն տնտեսական զարգացմանը:

x