Ռուսաստանի և Ուկրաինայի միջև այսօր նախատեսված բանտարկյալների փոխանակումը տեղի չի ունենա |tert.am|

tert.am։ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև օգոստոսի 30-ին նախատեսված բանտարկյալների փոխանակումը տեղի չի ունենա, գրում է ria.ru-ն՝ Ուկրաինայի անվտանգության ծառայությանը հղումով:

Ավելի վաղ փաստաբան Վալենտին Ռիբինը, որը ներկայացնում է Ուկրաինայում դատապարտված ռուսաստանցիների շահերը, հայտնել էր, որ փոխանակումը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ, ենթադրաբար՝ սեպտեմբերի 3-ին:

Լույս օգոստոսի 30-ին Գերագույն ռադայի աշխատակից Աննա Իսլամովան Facebook-ում հայտնել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան բանտարկյալների փոխանակում են իրականացրել: Նրա պնդմամբ՝ բանտարկյալների թվում է եղել նաև ռեժիսոր Օլեգ Սենցովը, որը դատապարտված է ահաբեկչության համար:

Առավոտյան Վլադիմիր Զելենսկու գրասենյակը հերքել էր այդ տեղեկությունները:

x