Հայկական ԱԷԿ-ը միացվեց ՀՀ միասնական էներգահամակարգին. տարածքում ճառագայթումային ֆոնը համապատասխանող մակարդակի վրա է

Սեպտեմբերի 8-ին ժամը 11:48 Հայկական ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի N3 տուրբագեներատորը 2019թ-ի պլանային նախազգուշական վերանորոգումից (ՊՆՎ-2019) հետո դուրս եկավ հզորության էներգետիկ մակարդակ և միացվեց Հայաստանի միասնական էներգահամակարգին:Այս մասին տեղեկացնում է «Ռոսատոմ Արևելյան Եվրոպ» ընկերությունից:

Կայանում և նրա հարակից տարածքում ճառագայթումային ֆոնը գտնվում է էներգաբլոկների բնականոն շահագործմանը համապատասխանող մակարդակի վրա և չի գերազանցում բնական ֆոնային արժեքները:

Պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքների շրջանակում կատարվել են մեծ ծավալի աշխատանքներ ռեակտորի արտադրամասում: Իրականացվել է ռեակտորի կառավարման և պաշտպանության համակարգի (ԿՊՀ) չորս անցուղիների վերականգնողական նորոգում ռեակտորի վերին բլոկում, ռեակտորի կառավարման և պաշտպանության համակարգի (ԿՊՀ) արդիականացում (էլեկտրասարքավորումների փոխարինում), վթարային իրավիճակներում ռեակտորային բաժանմունքի շենքի ամբողջականությունն ապահովող սպրինկլերային (ցայտաջրմուղային) համակարգի արդիականացում։ Այս աշխատանքների արդյունքներն էապես բարձրացնում են էներգաբլոկի շահագործման անվտանգությունն ու հուսալիությունը:

Իրականացվել և պլանավորվում են իրականացվել ոչ պակաս մասշտաբային աշխատանքներ էլեկտրաէներգիայի գեներացման համակարգերի վրա (մեքենասրահում): Ավարտվել են №3 տուրբինի արդիականացման աշխատանքները, որոնք սկսվել էին անցյալ տարի։ Այս աշխատանքներով կավարտվի տուրբինային արտադրամասում մեքենասրահի սարքավորումների արդիականացումը, որի արդյունքում սպասվում է էներգաբլոկի թողարկման հզորության զգալի աճ (մոտավորապես 10%) օգտակար գործողության գործակցի հաշվին:

Հարկ է նշել, որ այս հսկայական պլանների հաջող ավարտը հնարավոր դարձավ միայն շնորհիվ ողջ գործընթացի հստակ կազմակերպման և Հայկական ԱԷԿ-ի անձնակազմի` վերջնական արդյունքի հասնելու նպատակաուղղվածության, ինչպես նաև, ինչը ոչ պակաս կարևոր է, շնորհիվ փոխըմբռնման, ներգրավված ռուսական կազմակերպությունների հետ առողջ գործնական փոխհարաբերությունների, որոնք ձևավորվել են արդեն մի քանի տարվա համատեղ աշխատանքի ընթացքում:

Հայկական ԱԷԿ-ի պլանային նախազգուշական աշխատանքների կատարման և սարքավորումների արդիականացման գլխավոր կապալառուն է՝ «Ռուսատոմ Սերվիս» մասնագիտացված ընկերությունն է, որը մտնում է «Ռոսատոմ» պետկորպորացիայի կառուցվածքի մեջ։

Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի կյանքի երկարաձգման ծրագրի հիմնական նպատակներն են հանդիսանում ռեսուրսների վերականգնումը եւ կայանի աշխատանքի երկարացումը մինչեւ 10 տարի, ատոմակայանի անվտանգության ու արդյունավետության մակարդակի բարձրացումը: Նախագծով նախատեսված բոլոր աշխատանքները կավարտվեն 2021 թվականի վերջում: Հայկական ԱԷԿ-ը տարածաշրջանի միակ ատոմակայանն է, շահագործման մեջ է գտնվում 2-րդ էներգաբլոկը, որն ապահովում է Հայաստանում սպառվող էլեկտրաէներգիայի մոտ 40%-ը։

«Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիանգլոբալ տեխնոլոգիական առաջատարներից է։ «Ռոսատոմը» միավորում է ավելի քան 300 ձեռնարկություններ և կազմակերպություններ, այդ թվում Ռուսաստանի ատոմային ոլորտի բոլոր քաղաքացիական ընկերություններ, գիտահետազոտական կենտրոններ և աշխարհի միակ ատոմային նավատորմը:

Հայաստանում «Ռոսատոմի» առանցքային նախագիծն է՝ Հայկական ԱԷԿ֊ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգումը : «Ռոսատոմ» ընկերությունը իրականացնում է նաև ատոմային կայանի համար վառելիքի մատակարարարումը։ Երկկողմ համագործակցության կարևոր ուղղություններից են առողջապահական և կրթական համատեղ նածագծերի իրականացումը և ատոմային ոլորտի համար կարդրերի պատրաստումը։

«Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ն «Ռոսատոմ» պետական կորպորացիայի էլեկտրաէներգետիկ բաժանմունքի մասն է: Ընկերությունը ՋՋԷՌ-ով աշխատող օտարերկրյա ԱԷԿ-երին մատուցում է շահագործման և վերանորոգման հետ կապված ծառայություններ և մատակարարումներ:

Ընկերությունը ներկայացված է Ռուսաստանից դուրս ՋՋԷՌ-ներով աշխատող ԱԷԿ ունեցող գրեթե բոլոր երկրներում: Չինաստանի, Իրանի, Բուլղարիայի և Հայաստանի շուկաներում «Ռուսատոմ սերվիսե ԲԸ-ն առաջատար դիրքեր է զբաղեցնում՝ հանդիսանալով շահագործման ժամկետների երկարաձգման, նախազգուշական վերանորոգումների իրականացման և սարքավորումների արդիականացման հետ կապված աշխատանքների գլխավոր կապալառու: Ընկերության պատվերների ծավալը օտարերկրյա շուկաներում կազմում է 500 մլն դոլար: .

x