Միխայել Շումախերը գիտակցության է եկել |tert.am|

tert.am։ «Ֆորմուլա 1»-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի գիտակցությունը վերականգնվել է, գրում է Le Parisien-ը:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ 50-ամյա նախկին մարզիկը շվեյցարական համարանիշերով շտապօգնության մեքենայով գաղտնի Փարիզի Ժորժ Պոմպիդուի անվան հիվանդանոց է տեղափոխվել: Այժմ Շումախերի առողջությամբ զբաղվելու է սրտանոթային անբավարարության խնդիրների մասնագետ բժիշ-պրոֆեսոր Ֆիլիպ Մենասեն:

Միխայիլ Շումախերը գանգուղեղային լուրջ վնասվածք է ստացել 2013 թվականին ֆրանսիական Մերիբել հանգստավայրում դահուկասահքի ժամանակ: Պատահարի արդյունքում մարզիկի գլխուղեղի երկու կիսագնդերը լրջորեն վնասվել են:

x