ՊԵԿ-ին նոր լիազորություններ տվող նախագիծն ԱԺ-ն ընդունեց առաջին ընթերցմամբ․ Տեսանյութ |factor.am|

factor.am: Ազգային ժողովը սեպտեմբերի 12-ի նիստի մեկնարկին քվեարկությամբ ընդունեց նախորդ օրերին քննարկված օրենքի նախագծերը։ Մասնավորապես խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Դեկտեմբերի 7-ը որպես երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետներին դիմակայունության օր նշելու մասին», «Հայաստանից օտարերկրացիներին արտաքսելու հիմքերն ավելացնելու մասին», «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» և մի շարք այլ օրենքների նախագծեր։

ՀՀ Ազգային ժողովն ընդունեց նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի մասով պատասխանատվություն կիրառող մարմին ճանաչել հարկային մարմինը:

Շարունակությունը՝ factor.am-ում

 

x