Անօդաչուներ արտադրող Israel Aerospace Industries խոշոր ընկերությունը ներկայացուցչություն է բացել Ադրբեջանում |tert.am|

tert.am։ Իսրայելական Israel Aerospace Industries LTD ընկերությունը ներկայացուցչություն է բացել Ադրբեջանում: Այս մասին «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել են Հարկերի նախարարությունից:

«Israel Aerospace Industries LTD ընկերության ներկայացուցչությունն Ադրբեջանում գրանցվել է օգոստոսի 22-ին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Իսրայելական լրատվամիջոցների տվյալներով՝ Israel Aerospace Industries-ն ակտիվորեն համագործակցում է Ադրբեջանի հետ։ Մասնավորապես, Ադրբեջանը նրանից գնել է Harop անօդաչու թռչող սարքեր և այլ սարքավորումներ:

Ընկերությունը, մասնավորապես, զբաղվում է ավիատեխնիկայի, տիեզերական արբանյակների համար, կապի և հետախուզության սարքավորումների արտադրությամբ, համարվում է անօդաչու թռչող սարքերի մշակմամբ ու արտադրությամբ զբաղվող առաջատար ընկերություններից մեկն աշխարհում:

x