Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել են Եռաբլուր

Հայաստանի անկախության 28-րդ տարեդարձի առթիվ ՀՀ և ԱՀ բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել են  Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելով անկախության համար զոհվածների հիշատակին։

Եռաբլուր են այցելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ–ն, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը, Տիգրան Ավինյանը և այլք։

Նրանք ծաղիկներ են դրել Սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմին։

x