ՌԴ ԱԳ փոխնախարար. Պուտինը մտադիր է հոկտեմբերի 1-ին Երևանում լինել |panarmenian.net|

panarmenian.net։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախատեսում է հոկտեմբերի 1-ին մասնակցել Երևանում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Ռուսաստանն ու Հայաստանը վստահաբար շարժվում են բազմակողմ դաշնակցային հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ: Ընթանում է ինտնեսիվ քաղաքական երկխոսություն բարձր և բարձրագույն մակարդակով: Մեկ շաբաթից՝ հոկտեմբերի 1-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Երևան, մասնակցելու Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին»,-ասել է Ռուդենկոն ՀՀ դեսպանատանը Հայաստանի Անկախության օրվա առթիվ հանդիսավոր ընդունելության ժամանակ:

x