Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հիմքերը բավարար են. Ռուստամ Բադասյան |pastinfo.am|

pastinfo.am։ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հիմքերը բավարար են։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Փաստաթղթի հիմնավորումները կարդացել եմ ՝ ինչն են իրենք դիտում՝ որպես էական խախտման հիմնավորում։ Իմ կարծիքով կան խնդիրներ, որոնք ԱԺ-ի կողմից արձանագրվել են և ներկայացվել է համապատասխան փաստաթուղթ»,- ասաց Բադասյանը։

Հիշեցնենք, որ շրջանառության մեջ է դրվել «Իմ Քայլը» խմբակցության կողմից մշակված՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին նախագիծը։

Նախագծի հեղինակները ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցը բարձրացնելու համար մատնանշել են երկու հիմնավորում.
Հրայր Թովմասյանի կողմից իր ՍԴԱՈ-59 աշխատակարգային որոշմամբ քննության ընդունված գործով սեփական անձի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության հարցը չբարձրացնելը։

Ինչպես նաև ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի կողմից Հրայր Թովմասյանի գործի քննությանը մասնակցելու անհնարինության հարցի բարձրացնելու պայմաններում մինչև վերջնական որոշման կայացումն այդ հարցը չքննարկելը։

Հավելենք, որ նախագծին կից ներկայացվել է նաև 24 տեսանյութ և մի շարք այլ հրապարակումներ։

x