ԵՄ-ն պատժամիջոցներ սահմանեց Վենեսուելայի անվտանգության եւ հետախուզության յոթ աշխատակցի դեմ |armenpress.am|

armenpress.am։ Եվրամիությունը սահմանափակիչ միջոցներ Է կիրառել Վենեսուելայի անվտանգության ուժերի եւ հետախուզության յոթ աշխատակիցների նկատմամբ: Այդ մասին սեպտեմբերի 27-ին հայտնել Է ԵՄ-ի խորհրդի մամուլի ծառայությունը:

«Խորհուրդը սահմանափակիչ միջոցների գործողությունը տարածել Է Վենեսուելայի անվտանգության ուժերի եւ հետախուզության յոթ աշխատակիցների նկատմամբ: Այդ միջոցները ներառում են ուղեւորությունների արգելք եւ ակտիվների սառեցում:

Թվարկված անձինք մասնակցել են խոշտանգումների եւ մարդու իրավունքների այլ լուրջ խախտումների»,- նշվում Է ԵՄ-ի խորհրդի հայտարարության մեջ: Այսպիսով, ԵՄ-ի պատժամիջոցների ցուցակում գտնվող վենեսուելացի պաշտոնատար անձանց թիվը հասել Է 25-ի: Առաջին անգամ ԵՄ-ն Վենեսուելայի դեմ պատժամիջոցներ Է համաձայնեցրել 2017 թվականի նոյեմբերին:

Այն ժամանակ հանրակցության երկրների ԱԳ նախարարությունների ղեկավարները որոշել Էին արգելանք սահմանել Վենեսուելա զենքի, ինչպես նաեւ տեխնիկայի եւ սարքավորումների մատակարարումների վրա, որոնք կարող Էին օգտագործվել «ներքին բռնաճնշումների» համար: 2018 թվականին ԵՄ-ն պատժամիջոցներ Էր սահմանել վենեսուելացի 18 պաշտոնյայի նկատմամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

x