Բելառուսը 2020-ին կստանձնի ԵՏՄ նախագահությունը, մենք լրջությամբ պատրաստվում ենք. Լուկաշենկո |shantnews.am|

shantnews.am։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Եվրասիական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպման և ջերմ ընդունելության համար, ինչպես նաև ինտեգրացիոն միության ամրապնդման ուղղությամբ Հայաստանի գործադրած ջանքերի համար:

Նա անդրադարձավ նաև միության առաջ ի հայտ եկող խոչընդոտներին, նշեց՝ դրանց թիվը բավարար է, սակայն հատկապես մտահոգիչ է, երբ խոչընդոտներ են ի հայտ գալիս այնպիսի զգայուն ոլորտում, ինչպիսին է Պետգնումների ոլորտը: Լուկաշենկոն նշեց՝ կարծում է, որ քաղաքական որոշում կայացնելու ժամանակն է:

«2020-ին Բելառուսը ԵՏՄ նախագահությունը կստանձնի: Մենք ամբողջ լրջությամբ պատրաստվում ենք: ԵՏՄ-ն երիտասարդ կառույց է, դեռ շատ միջոցներ ու ռեսուրսներ պետք է ներդրվեն արդյունավետ տնտեսական միություն կառուցելու համար»,- ասաց նա:

x