«Էրեբունի-Երևան»-ի 2801-ամյակը կնշվի հոկտեմբերի 19-ին. բյուջեն կկազմի շուրջ 150 մլն դրամ․ Հակոբ Կարապետյան |tert.am|

tert.am: «Էրեբունի-Երևան»-ի 2801-ամյակը կնշվի հոկտեմբերի 19-ին։ 

«Տոնակատարությունների անցկացումը նախատեսված է հոկտեմբերի 19-ին, տոնակյատարություններն անցկացվելու են բոլոր վարչական շրջաններում՝ համաչափ»,- ասաց նա:

Տոնակատարությունների անցկացման բյուջեն որքա՞ն է նախատեսված, Կարապետյանը պատասխանեց. «Շուրջ 150 մլն դրամի մասին է խոսքը: Ուզում եմ շեշտել, որ անցած տարվա համեմատ շուրջ տասն անգամ բյուջեն կրճատվել է, չնայած, անցած տարի հոբելյանական էր, մի քիչ հասկանալի է, սակայն դրա նախորդ տարիների համեմատ էլի շատ, զգալիորեն, անգամներով բյուջեն կրճատվել է»:

Իսկ թե ինչ միջոցառումներ են նախատեսվում, Հակոբ Կարապետյանն ասաց, որ կլինի ասուլիս, որի ընթացքում ամբողջ ծրագիրը կներկայացվի: «Անպայման մյուս շաբաթվա ընթացքում ծրագրերը կներկայացնենք»,- ասաց նա:

Կարապետյանը նշեց, որ երբեմն Էրեբունի-Երևանի տոնակատարությունները նշվում են հոկտեմբեր ամսվա առաջին տասնօրյակի ավարտին, երբեմն՝ երկրորդ տասնօրյակի ընթացքում։ «Այս տարի որոշվել է, որ ամսի 19-ին կանցկացվի»,- ասաց Կարապետյանը:

x