ԱԺ-ում մետաղահանքերի քննիչ հանձնաժողով ստեղծվեց և կողմ քվեարկվեց արժեթղթային շուկայում բրոքերային գործունեությունը հարկերից ազատելու մասին նախագծին |shantnews.am|

shantnews.am։ Ազգային ժողովում 105 կողմ, 1 դեմ, 5 ձեռնպահ ձայներով այսօր ընդունվեց «Իմ քայլը» խմբակցության անդամներ Բաբկեն Թունյանի, Վարազդատ Կարապետյանի ու Արտակ Մանուկյանի ներկայացրած նախագիծը՝ արժեթղթային շուկայում բրոքերային գործունեությունը հարկերից ազատելու մասին։

Կառավարությունն այս նախագծին բացասական գնահատական էր տվել՝ պնդելով, որ այն անհավասար պայմաններ է ստեղծում այլ բրոքերների համար։ ԱԺ պատգամավորների մի մասը, սակայն, համոզված էր, որ գոնե այդ քայլերով պետք է զարգացնել արժեթղթերի շուկան։

shantnews.am։ Ազգային ժողովն այսօր գրեթե միաձայն քվեարկությամբ ստեղծեց նոր քննիչ հանձնաժողով, որը զբաղվելու է մետաղական հանքարդյունաաբերական ընկերությունների ստուգումներով։ Նախաձեռնությունը սկսել էին ԲՀԿ պատգամավորները, իսկ հետո նրանց միացան մյուս խմբակցությունները։

111 կողմ, 0 դեմ, 1 ձեռնպահ ձայներով հաստատվեց, որ «Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված և նրանց կողմից ընդունված ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը և արժանահավատությունն ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովը» ունենալու է 11 անդամ․

-«Իմ քայլից»՝ 6 անդամ,
-ԲՀԿ-ից՝ 3 անդամ,
-ԼՀԿ-ից՝ 2 անդամ։

x