«Մենք գիտենք՝ ինչ ենք անում այնտեղ». Պոմպեոն՝ Ուկրաինայում ԱՄՆ-ի գործողությունների մասին |tert.am|

terta.am: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն խելամիտ և պատասխանատու է համարել Ուկրաինայի ղեկավարության նկատմամբ Դոնալդ Թրամփի վարչակազմի պահանջը՝ գալիք նախագահական ընտրություններից առաջ Թրամփի գլխավոր մրցակից Ջո Բայդենի որդու նկատմամբ հետաքննության մասին, գրում է Associated Press պարբերականը:

«Մենք հստակ գիտենք՝ ինչ ենք անում այնտեղ (Ուկրաինայում-Tert.am): Մենք փորձում ենք ձևավորել այնպիսի մթնոլորտ, որտեղ կառավարությունը կոռումպացված չի լինի»,- ասել է Պոմպեոն Հունաստան կատարած այցի շրջանակներում:

Պոմպեոն նաև նշել է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը ցանկանում է համոզվել, որ ուկրաինացիները չեն միջամտել 2016 թվականի ԱՄՆ-ի ընտրություններին:

«Մենք ցանկանում ենք վստահ լինել, որ եթե մենք Javelin հրթիռային համակարգեր ենք մատակարարում, մի բան, որ նախորդ վարչակազմը հրաժարվել էր անել, ապա մենք դրանք մատակարարում ենք մի կառավարությանը, որը ճիշտ է գործում և այդ գումարները կօգտագործի այն նպատակների համար, որոնց մասին հայտարարում է»,- ընդգծել է պետքարտուղարը:

Պոմպեոն նաև այդ հետաքննությունն անհրաժեշտ է համարել կաշառակերության դեմ պայքարի, ամերիկյան օգնության պատշաճ բաշխման ապահովման և ամերիկյան ժողովրդավարության պաշտպանության համար:

Պոմպեոն նման հայտարարությամբ է հանդես եկել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի շուրջ ստեղծված սկանդալի ֆոնին: Հեռախոսազրույցի ընթացքում Սպիտակ տան առաջնորդը ճնշում էր գործադրել Զելենսկու վրա՝ Հանթեր Բայդենի գործով հետաքննության վերսկսման հարցով: Վերջինս ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդին է, որը կարող է դառնալ Թրամփի գլխավոր մրցակիցը 2020 թվականի ընտրություններում: Ավելի ուշ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը սկսել է նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության

x