Թրամփը հայտնել է, որ բացարձակապես չի անհանգստանում Ուկրաինայի հարցով երկրորդ իրազեկիչի ի հայտ գալու առնչությամբ |tert.am|

tert.am։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ բացարձակապես մտահոգված չէ հուլիսին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի գործով ամերիկյան հատուկ ծառայություններում երկրորդ իրազեկիչի ի հայտ գալու առնչությամբ: Այս մասին լրագրողներին ասել է Սպիտակ տան ղեկավարը, գրում է korrespondent.net-ը:

«Ամենևին ո´չ (չեմ անհանգստանում), քանի որ զրույցը (Զելենսկու հետ) գերազանց էր: Այս ամենը դեմոկրատների կողմից խաբեություն է, որոնք փորձում են հաղթել 2016 թվականին պարտություն կրած ընտրություններից հետո: Մարդիկ շատ լավ հասկանում են, որ սա խաբեություն է»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը:

Ընդ որում, նա վերստին ընդգծել է, որ զրույցի ընթացքում ոչ մի ճնշում չի գործադրել իր զրուցակցի վրա:

x