Ադրբեջանի նոր վարչապետն է դարձել Ալի Ասադովը |news.am|

news.am: Ադրբեջանի Միլի մեջլիսը հաստատել է երկրի վարչապետի պաշտոնում նախագահի տնտեսական հարցերով օգնական Ալի Ասադովի թեկնածությունը:

haqqin.az-ը հայտնում է, որ Ալի Ասադովը միաձայն է ընտրվել: Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 105 պատգամավոր:

Նա այս պաշտոնում փոխարինել է Նովրուզ Մամեդովին:

x