Վրաստանը և Մեծ Բրիտանիան ստորագրել են ռազմավարական համագործակցության համաձայնագիր |shantnews.am|

shantnews.am: Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին և Միավորված Թագավորության արտաքին գործերի և համադաշնության գործերով պետքարտուղար Դոմինիկ Ռաաբը 2019 թվականի հոկտեմբերի 21-ին Լոնդոնում ստորագրել են «Վրաստանի, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի միավորված թագավորության միջև ռազմավարական գործընկերության և համագործակցության համաձայնագիր»:

Համաձայնագիրը «Բրեքսիթից» հետո Մեծ Բրիտանիայի հետ երկկողմ հարաբերություններում փոխարինելու է Վրաստանի և Եվրամիության միջև գոյություն ունեցող ասոցացման համաձայնագրին: Փաստաթուղթը ընդգրկում է համագործակցության լայն շրջանակ և ստեղծում ռազմավարական գործընկերության իրավական հիմք, ինչպես նաև ապահովում է Վրաստանի և Մեծ Բրիտանիայի միջև ազատ առևտրի ռեժիմը:

Համաձայնագիրը ընդգրկում է համագործակցություն տարբեր ոլորտներում, այդ թվում ՝ արտաքին և անվտանգության քաղաքականություն, միջազգային իրավունքի սկզբունքների հարգում, հակամարտության խաղաղ կարգավորման խթանում, տնտեսական երկխոսություն, տրանսպորտ, էներգիա, շրջակա միջավայրի պաշտպանություն և կլիմայի փոփոխության դեմ պայքար, արդյունաբերական և ձեռնարկատիրական քաղաքականություն, ֆինանսական ծառայություններ, տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն, գյուղատնտեսություն, սոցիալական քաղաքականություն և առողջապահություն, կրթություն և մշակույթ, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցություն և այլն:

Համաձայնագիրը նախատեսում է ազատ առևտրի ռեժիմ և կրկնում է Վրաստանի և Եվրամիության միջև խորը և համապարփակ ազատ առևտրի մասին համաձայնագրի (Deep and Comprehensive Free Trade Area-DC FTA) դրույթները:

x