Թուրքիան հսկողության տակ է վերցրել Սիրիայի 111 բնակավայր |shantnews.am|

shantnews.am: «Խաղաղության ակունք» գործողությունն սկսելուց ի վեր` 9 օրում, թուրքական բանակը հսկողության տակ է վերցրել Սիրիայի 111 բնակավայր: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է Укринформ-ը:

«Գործողության իրականացման ընդամենը 9 օրում չեզոքացվել է 765 ահաբեկիչ, մենք վերահսկողության տակ ենք վերցրել 111 բնակավայր»,- ասել է Էրդողանը:

Նա քննադատել է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի մի քանի երկրների դիրքորոշումը, որոնք չեն սատարում Թուրքիային Սիրիա գործողության ժամանակ: Նա նաև ասել է, թե Թուրքիան երբեք համաձայնության չի եկել «ահաբեկիչների հետ և շարունակելու է պայքարը»:
«Մենք պայմանավորվել ենք ԱՄՆ հետ, ոչ թե ահաբեկիչների: Մենք շարունակելու ենք պայքարը, քանի դեռ չենք ազատվել վերջին ահաբեկիչից: Հույս ունենք, որ հոկտեմբերի 17-ին ձեռք բերված համաձայնությունը նոր էջ կբացի թուրք-ամերիկյան հարաբերություններում»,- ասել է Թուրքիայի նախագահը:

x