Հուսով եմ՝ կոռուպցիայի դեմ պայքարի ծավալի շոշափելի արդյունքները կմեծացնենք ու կուղղենք ՀՀ պաշտպանության բարձրացմանը. Փաշինյան |aysor.am|

aysor.am: 2020 թվականի ռազմական ոլորտում որոշ ծախսեր այլ տրամաբանությամբ են արվելու, ԱԺ-ում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հույս հայտնեց, որ կոռուպցիայի պայքարի դեմ արդյունքները շոշափելի կլինեն ու կուղղվեն ՀՀ պաշտպանության մակարդակի բարձրացմանը:

«Ռազմական ծախսերի հետ կապված ունենք օրենսդրական կարգավորում ու դրանք չպետք է գերազանցեն ՀՆԱ-ի 4 տոկոսը, և մենք պետք է մնանք այս շրջանականերում: Բայց նաև կարևոր է արձանագրել, որ ռազմական ոլորտում 2020 թվականին ունենք ծախսեր, որոնք այլ տրամաբանությամբ են արվելու:

Հույս ունեմ, որ վերջին շրջանի փոփոխությունների արդյունքում կոռուպցիայի դեմ պայքարի ծավալի շոշափելի արդյունքները կմեծացնենք և այդ արդյունքները կուղղվեն նաև ՀՀ պաշտպանության և պաշտպանվածության մակարդակի բարձրացմանը» ,- ասաց Փաշինյանը:

x