Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին ՌԴ նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով: Ուղերձում ասված է. «Հուսով եմ, որ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում երկխոսությունը կզարգանա՝ ի շահ Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների։ Մաղթում եմ Ձեզ, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, առողջություն, երջանկություն և հետագա հաջողություններ Ձեր գործունեության մեջ»,- ասվում է ուղերձում։
Զախարովան հայտարարել է, որ Ադրբեջանի հետ պատերազմի վտանգի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Ռուսաստանի հետ կապ չունի. «Այն Հայաստանի իշխանության իրավասությունն է և Արևմուտքի հետ խորհրդակցությունների արդյունքը»։ |tert.am|
ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին՝ ՌԴ նախագահի ընտրություններում «համոզիչ» հաղթանակի առթիվ։ Նշենք, որ մինչ այժմ ՀՀ գործող բարձրաստիճան պաշտոնյաներից ոչ մեկը չի շնորհավորել Վլադիմիր Պուտինին ընտրություններում հաղթելու առթիվ։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Հայաստանում է։ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը և ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։ |armenpress.am|
Ընդդիմությունն ասում է՝ Տավուշի գյուղերն ուզում է տա: Տավուշի մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է այդ գյուղի վարչական շրջանի ղեկավարը, ուզում եմ ծանոթանալ: Տավուշում Ասկիպարա անունով գյուղ կա՞, այդ գյուղի բնակիչներն ովքե՞ր են: Ստանալու համար այն, ինչ լեգիտիմ մերն է, պետք է պատրաստ լինենք տալ այն, ինչ լեգիտիմ մերը չի: Ես եկել եմ ձեզ տեղյակ պահելու և խնդրելու, որ էդ բարոյական, քաղաքական հնարավորությունը տաք, որ մենք այդ ճանապարհով գնանք (1991թ․ քարտեզներով առաջնորդվելու՝ խմբ․):[Փաշինյանը՝ Կիրանցում հանդիպման ժամանակ]
Խնդիրն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնում է գործնական փուլ: Ի՞նչ է նշանակում սահմանազատում և սահմանագծում ընդհանրապես, և կոնկրետ ՀՀ դեպքում: Դա նշանակում է գնալ և գետնի վրա տեղորոշել, թե որտեղ է սկսում Հայաստանի Հանրապետությունը: Բոլորս գիտենք, դուք ինձնից լավ գիտեք, թե որտեղ է սկսում կամ որտեղ է ավարտվում, դա նույն բանն է, նայած որ կողմից նայես Հայաստանի Հանրապետությունը։ Մեր քաղաքականությունն այն է, որ պետք է պատերազմ թույլ չտանք, մենք պետք է թույլ չտանք պատերազմի սկսում: Եվ այս է նաև պատճառը, որ որոշել ենք գնալ այս հատվածներում ՀՀ սահմանի ճշգրտման ու դա անում ենք ոչ միայն հանուն Հայաստանի, այլև կոնկրետ Ոսկեպար գյուղի, Կիրանց գյուղի համար, որպեսզի ապահովենք այդ գյուղերի անվտանգությունը։ [Նիկոլ Փաշինյանը՝ Ոսկեպարում տեղի ունեցած հանդիպմանը]
Նիկոլ Փաշինյանը, ըստ մասնակիցների, հստակ պատասխաններ չի տվել, բայց խոստացել է՝ բոլոր մտահոգությունները հաշվի կառնվեն, հավելել է, որ բանակցությունները վերջնական չեն։ Նա ասել է, որ վերջնական որոշման դեպքում ևս մեկ անգամ կհանդիպի տավուշցիների հետ։ «Ասաց՝ մինչև վերջնական բան լինի, նոր կգամ, կգամ, ձեզ հետ նորից կզրուցեմ։ Վերջնական ոչ մի բան չասաց։ Մենք ասել ենք, որ այնտեղ մեզ հող ունենք, ասաց՝ դա մեր քարտեզի մեջ է, մեր տարածքն է։ Լավ, մեր տարածքն է, բայց եթե ինքը եկավ, իրենց զորքը եկավ, էդտեղ նստեց, մենք ո՞նց ենք իրենց զորքն անցնելու, գնալու, մեր հողերը մշակենք։ Ո՞նց կարա ինքը մեզ ապահովի, որ մենք գնանք այնտեղ, հող մշակենք։ Նույն Ղարաբաղի բանը գալու է այստեղ էլի։ Մենակ դուրս ենք գալու, գնանք մի տեղ, բռնելու են, տանեն, էդպես պիտի լինի էլի։ Չենք կարողանալու գնանք մեր հողը, երեխուն չենք կարալու թողնել՝ մենակ գնա դպրոց», - ասաց Կիրանցի բնակիչ Հարութ Ավալյանը։ |azatutyun.am|
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Վրաստանում է։Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպմանը նա նշել է՝ Հարավային Օսիան և Աբխազիան Վրաստանի տարածքներ են․ «ՆԱՏՕ-ն շարունակում է կոչ անել Ռուսաստանին չեղարկել վրացական տարածքների ճանաչումը որպես անկախ պետություններ», - նշել է Ստոլտենբերգը։ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարը նշել է, որ Վրաստանը դաշինքի մերձավոր գործընկերներից մեկն է և այժմ՝ «անվտանգային լուրջ մարտահրավերների է բախվում»։ |azatutyun.am|
Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում հանդիպում է Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչների հետ։
Գրեթե հինգ ամսվա ընթացքում Հայաստանից մեկնել և չի վերադարձել Լեռնային Ղարաբաղում հաշվառված 7 825 քաղաքացի։ 2023թ․ սեպտեմբերից 2024թ․ մարտի 4-ը Հայաստանից հեռացել է ԼՂ գրանցմամբ 13 619 քաղաքացի, նրանցից վերադարձել է միայն 5794-ը։ Հայաստանում գրանցված է Լեռնային Ղարաբաղից տեղահանված 101 848 մարդ, այդ թվում՝ 30 հազար երեխա։ Այս մասին են վկայում Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ կառավարության ներկայացրած տվյալները։
Չորս գյուղերը ադրբեջանական են, ՀՀ-ին են անցել 1990-ականներին, այնտեղ հայեր չկան․ ՔՊ-ական պատգամավոր |tert.am|
Այսօր 12:43Ստոլտենբերգը հայտնել է, որ Ադրբեջանն ու ՆԱՏՕ-ն համագործակցության նոր շրջանակային փաստաթուղթ են պատրաստում |factor.am|
Այսօր 12:33Փաշինյանը շնորհավորել է Պուտինին՝ նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով
Այսօր 12:30Զախարովան մեկնաբանել է Ադրբեջանի հետ պատերազմի վտանգի մասին Փաշինյանի հայտարարությունը՝ մեղադրելով Արևմուտքին |tert.am|
Այսօր 12:21Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին
Այսօր 12:19ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց Երևան |armenpress.am|
Այսօր 12:06«Այսօրվանից սկսում եմ «Զրույցներ պետության մասին» շարքը». Նիկոլ Փաշինյանի տեսանյութը՝ TikTok-ում |news.am|
Այսօր 11:43Առանձնապես խոշոր չափի «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն՝ երիտասարդ կնոջ և տղամարդու կողմից
Այսօր 11:31ՊԵԿ-ը 10 միլիոն դրամով տուգանել է «Երևան Սիթի»-ին
Այսօր 11:20«Ֆլայ Արնայի» լիցենզիան կասեցված է, եթե ընկերությունը չունի օդանավ, լիցենզիան մինչեւ վեց ամսով կասեցվում է, մինչեւ օդանավ ներգրավելը»․ ՏԿԵ փոխնախարար |aravot.am|
Այսօր 11:12Չորս գյուղերը ադրբեջանական են, ՀՀ-ին են անցել 1990-ականներին, այնտեղ հայեր չկան․ ՔՊ-ական պատգամավոր |tert.am|
Այսօր 12:43Ստոլտենբերգը հայտնել է, որ Ադրբեջանն ու ՆԱՏՕ-ն համագործակցության նոր շրջանակային փաստաթուղթ են պատրաստում |factor.am|
Այսօր 12:33Փաշինյանը շնորհավորել է Պուտինին՝ նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով
Այսօր 12:30Զախարովան մեկնաբանել է Ադրբեջանի հետ պատերազմի վտանգի մասին Փաշինյանի հայտարարությունը՝ մեղադրելով Արևմուտքին |tert.am|
Այսօր 12:21Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին
Այսօր 12:19ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց Երևան |armenpress.am|
Այսօր 12:06«Այսօրվանից սկսում եմ «Զրույցներ պետության մասին» շարքը». Նիկոլ Փաշինյանի տեսանյութը՝ TikTok-ում |news.am|
Այսօր 11:43Առանձնապես խոշոր չափի «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն՝ երիտասարդ կնոջ և տղամարդու կողմից
Այսօր 11:31ՊԵԿ-ը 10 միլիոն դրամով տուգանել է «Երևան Սիթի»-ին
Այսօր 11:20«Ֆլայ Արնայի» լիցենզիան կասեցված է, եթե ընկերությունը չունի օդանավ, լիցենզիան մինչեւ վեց ամսով կասեցվում է, մինչեւ օդանավ ներգրավելը»․ ՏԿԵ փոխնախարար |aravot.am|
Այսօր 11:12