2016-ի ապրիլը ցույց տվեց, որ Ադրբեջանը կարող է իր տարածքային ամբողջականությունը վերականգնել ռազմական ճանապարհով. Ալիեւ |news.am|

news.am: Ադրբեջանը հակված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, բայց կշարունակի իր ռազմական հզորության մեծացումը, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, փոխանցում է «Ինտերֆաքս-Ազերբայջանը»:

«Մենք փորձում ենք հակամարտությունը կարգավորել քաղաքական-դիվանագիտական եւ խաղաղ ճանապարհով: Բայց դրա հետ մեկտեղ, մեծացնում ենք մեր ռազմական հզորությունը: Այս ուղղությամբ այսուհետեւ եւս կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ քայլերը»,- հայտարարել է Ալիեւը:

«Ադրբեջանն այս ուղղությամբ բոլոր անհրաժեշտ աշխատանքները կատարում է: Ռազմական եւ տնտեսական ներուժը, բնականաբար, մեր երկիրն ամրապնդում է: Մենք այսուհետեւ եւս կշարունակենք այս ուղղությամբ մեր հետեւողական քաղաքականությունը»,- հավելել է նա:

Ալիեւը նշել է, որ 2016 թվականին ղարաբաղյան հակամարտության գոտում Հայաստանի հետ ապրիլյան ռազմական բախումները ցույց տվեցին, որ «Ադրբեջանը կարող է իր տարածքային ամբողջականությունը վերականգնել ռազմական ճանապարհով»:

«Մեր հիմնական նպատակն է հակամարտության կարգավորումը»,- ասել է Ադրբեջանի նախագահը:

 

x