Համատեղությամբ աշխատած թոշակառուների կենսաթոշակը բարձրացնելու մասին նախագիծը մերժվեց |shantnews.am|

shantnews.am։ Եթե քաղաքացին համատեղությամբ է աշխատել, անհրաժեշտ է նրա ստաժը սահմանել մեկից ավելի և ըստ այդմ հաշվարկել կենսաթոշակը: Առաջարկությունը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատագամավոր Տիգրան Ուրիխանյանինն է, որին դեմ է կառավարությունը: Այն քննարկվել է ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որի օրակարգում 9 հարց է ներառված:

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի հեղինակը Տիգրան Ուրիխանյանն էր, պատգամավոր Լուսինե Բադալյնը նշեց, որ նրա առաջարկմն արդեն իսկ իրագործվում է Կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմամբ, և եթե նախագիծը վերաբերեր մինչև 1974 թվականը ծնվածներին, կողմ կլիներ: Առաջարկվեց հետ կանչել նախագիծը, վերամշակել, նոր քննարկել:

Սակայն Ուրիխանյանը խնդրեց հաշվի առնել երրորդ տարբերակը՝ կողմ քվեարկել, առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում վերամշակել: Նախագիծը դրվեց քվեարկության և մերժվեց:

x