Ռուսաստանը ռազմաբազա է հիմնում Սիրիայում |ermenihaber.am|

ermenihaber.am: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ սկսել է Սիրիայի հյուսիսում գտնվող Կամիշլի քաղաքում ռազմաբազա հիմնել:

Նշվում է, որ այդ ռազմաբազան պաշտպանվելու է «երկիր-օդ» հրթիռային համակարգերով:

Ռուսաստանը այդ ռազմաբազայում արդեն 3 ուղղաթիռ է տեղակայել:

Հիշեցնենք, որ Սոչիում Սիրիայի հարցով Թուրքիայի և Ռուսաստանի կնքած համաձայնագրից հետո ռուս-թուրքական ուժերը սկսել են համատեղ պարեկապահակային ծառայություն իրականացնել Եփրատ գետից արևելք ընկած տարածքներում։

 

 

 

x