Լին Թրեյսին վերահաստատել է Երևան քաղաքի հետ համագործակցելու ԱՄՆ դեսպանության պատրաստակամությունը |armenpress.am|

armenpress.am:   Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:

Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Մարությանը գոհունակություն է հայտնել Երևանի քաղաքապետարանի և Միացյալ Նահանգների դեսպանության միջև առկա կոնկրետ ծրագրերի ընթացքից և արդյունքներից: Հայկ Մարությանը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս նպաստել դրանց շարունակականության ապահովմանն ու ընդլայնմանը:

Իր հերթին դեսպան Լին Թրեյսին նշել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել տեղական ինքնակառավարման ամրապնդմանը Հայաստանում։

«Ուրախ էի, որ առիթ ունեցա հանդիպել Ձեզ և վերահաստատել Երևան քաղաքի հետ համագործակցելու ԱՄՆ դեսպանության պատրաստակամությունը»,- ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը։

Զրուցակիցները քննարկել են համագործակցության մի շարք ուղղություններ:

x