Իսրայելում ցուցարարները պահանջում են Նեթանյահուի հրաժարականը |tert.am|

tert.amԹել Ավիվում երեկ երեկոյան մի քանի հազար քաղաքացիներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հրաժարականը։ 

Ցուցարարները ծածանել են Իսրայելի ազգային դրոշը և պաստառներ, որոնց վրա երկրի կառավարության նախագահը բնութագրվել է որպես «կոռուպցիոներ»: Բողոքի ակցիան տեղի է ունեցել «Հրաժարակա՛ն տուր, Իսրայելն ավելի կարևոր է» կարգախոսի ներքո։ ԶԼՄ-ները հայտնում են, որ բողոքի ակցիային մասնակցել է ավելի քան 5 հազար մարդ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նեթանյահուին մեղադրանք կառաջադրվի երեք քրեական գործերով: Իսրայելի վարչապետի փաստաբանները վստահեցնում են, որ քաղաքական գործիչը կապ չունի իրեն մեղսագրվող հանցագործությունների հետ։

x