ՆԱՏՕ-ն ձգտում Է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ. Ստոլտենբերգ |armenpress.am|

armenpress.am։ ՆԱՏՕ-ն ձգտում Է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ անհրաժեշտ Է համարում Մոսկվայի հետ երկխոսությունը: Այդ մասին կազմակերպության գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել Է ARD գերմանական հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը հրապարակվել Է դեկտեմբերի 2-ին:

«Մենք հանդես ենք գալիս սպառազինությունների նկատմամբ վերահսկողության շուրջ Ռուսաստանի հետ բանակցությունների օգտին»,-ասել Է նա: Ստոլտենբերգի խոսքով՝ հարկավոր Է խոսել Մոսկվայի հետ: «Բայց նաեւ այն իրադրությունում, երբ հարաբերությունների բարելավում տեղի չի ունենում, մենք պետք Է ի վիճակի լինենք կարգավորել բարդ հարաբերությունները նրա (Ռուսաստանի) հետ»,-ընդգծել Է դաշինքի գլխավոր քարտուղարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

x