Վրաստանի ընդդիմությունը խորհրդարանում նոր օրինագիծ է գրանցել՝ կապված ընտրակարգի հետ |shantnews.am|

shantnews.am։ Վրաստանի ընդդիմությունը խորհրդարանում գրանցել է նոր օրինագիծ՝ կապված ընտրական համակարգի փոփոխությունների հետ:

Ըստ ընդդիմության հայտարարության՝ օրինագիծը, որը հեղինակել են 30 ընդդիմադիր ուժերը, ենթադրում է, որ 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն խառը համակարգով: Այն ենթադրում է նաև ձայների համամասնական բաշխում:

«Ընդդիմադիր կուսակցությունները խորհրդարան են ներկայացրել մի նախագիծ, որը ենթադրում է, այսպես կոչված, գերմանական մոդելը: Այս նախագիծը նպատակ ունի բարեփոխել ընտրական համակարգը: Այն ներառում է գերմանական սկզբունքը, ինչը նշանակում է, որ բոլոր կուսակցությունները խորհրդարանում ներկայացված կլինեն՝ համաձայն բնակչության կողմից ստացվող համամասնական ձայների։

Օրինագիծը գրանցել են «Ազգային շարժում» և «Եվրոպական Վրաստան» խորհրդարանական խմբակցությունները՝ 30 ընդդիմադիր քաղաքական ուժերի և դրանց ներկայացուցիչների հետ: 

x