Դատապարտում եմ ոստիկանության նման գործելակերպը. Արթուր Սաքունց

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը ֆեյսբուքյաան իր էջում գրում է․ «Անկախ ակցիայի բովանդակությունից, անկախ այդ բովանդակության հետ համաձայն լինելուց կամ չլինելուց, անկախ այդ ակցիայի մասնակիցների անձանց գաղափարի հետ համաձայն լինելուց կամ չլինելուց, եթե այն չի պարունակում բռնության , ատելության կամ որևէ անձի կյանքին և անվտանգությանը սպառնացող կոչեր, ակցիայի մասնակիցներին ոստիկանության բաժիններ բերման ենթարկելը համարում եմ խոսքի և կարծիքի արտահայտման ազատության միջամտության անհիմն գործողություն:

Դատապարտում եմ ոստիկանության նման գործելակերպը»:

x