Ուզում ենք փոխել ԱԻՆ-ի կարգավիճակը, բարձրացնել նախարարության կանխարգելող դերը. Նախարար |aysor.am|

aysor.am: Մենք ուզում ենք փոխել ԱԻՆ-ի կարգավիճակը, բարձրացնել նախարարության կանխարգելող դերը, ինչն ավելի կարևոր է, քան արտակարգ իրավիճակների հետևանքները վերացնելը, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Անդրադառնալով քաղաքացիների հետ տարվող աշխատանքներին` նա կարևորեց հատկապես դպրոցներում «Քաղպաշտպանություն» առարկայի ներդրումը, որը պետք է ուսուցանվի մասնագետների, այն է` ԱԻՆ աշխատակիցների կողմից:

«Մենք նաև նախատեսել ենք հետևյալը. ուզում ենք հեռու համայնքներում ստեղծել կամավորական հրեշեջ միավորներ, հրշեջ մեքենա տրամադրել, որն էլ կլոկալացնի կրակը: Հենակետերը կարող են աշխատել այնքան ժամանակ, քանի դեռ չի հասել հրշեջ հիմնական ջոկատը», - ասաց Ֆելիքս Ցոլակյանը:

x