Լեհաստանը և Բելառուսը չեն ընդունում ցածրորակ ռուսական նավթը |azatutyun.am|

azatutyun.am: Լեհաստանը և Բելառուսը չեն ընդունում խորհրդային ժամանակաշրջանում կառուցված «Դրուժբա» խողովակաշարով հասնող նավթը:

Արևմտյան գնորդները, մասնավորապես՝ Լեհաստանը և Գերմանիան, նավթի մերժումը բացատրում են դրա աղտոտվածությամբ և ցածր, վատ որակով:
Բելառուսն ապրիլի 19-ին է հայտարարել ռուսական նավթի որակի կտրուկ վատթարացման մասին, պնդելով, որ հումքի աղտոտվածության աղբյուրը Ռուսաստանի տարածքում է, մասնավորապես՝ խողովակաշարի Սամարա-Ունեչա հատվածում:

«Գոմելտրանսնեֆտ» ընկերությունը հաղորդել է, որ խողովակաշարի ուկրաինական հատվածով շարունակում է նավթ ուղարկել Չեխիա, Սլովակիա և Հունգարիա:
Նավթի մատակարարման ընդհատումը կարող է հանգեցնել Ռուսաստանի դեմ դատական մի շարք հայցերի, որոնք գնորդները կներկայացնեն միջազգային ատյաններում և շուկայում մենաշնորհային դիրք ունեցող «Տրանսնեֆտ» ընկերությունից հատուցում կպահանջեն:
«Դրուժբա»-ն աշխարհի ամենաերկար և խոշոր նավթատար խողովակաշարն է:

x