ՀՀ դատախազությունը «պաշտոնական տեղեկատվություն չի ստացել» Միհրան Պողոսյանի՝ ՌԴ-ում ապաստան խնդրելու մասին |azatutyun.am|

azatutyun.am: Գլխավոր դատախազությունը պնդում է, որ «պաշտոնապես տեղեկատվություն չեն ստացել, թե Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության նախկին պետ, հանրապետական նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը քաղաքական ապաստան է խնդրել Ռուսաստանում»։

Շրջանառվող տեղեկությունը «Ազատության» հարցին ի պատասխան ո՛չ հերքել, ո՛չ հաստատել էր Կարելիայի փաստաբանների պալատի նախագահ Միխայիլ Յամչիտսկին, ում ռուսական մամուլը ներկայացնում է որպես Միհրան Պողոսյանի փաստաբան։

Հարցին ի պատասխան՝ արդյոք կասեցվե՞լ է արտահանձնման գործընթացը՝ քաղաքական ապաստան հայցելու հիմքով, դատախազության մամուլի խոսնակ Արևիկ Խաչատրայանն ասաց․ - «Մենք նման տեղեկատվություն պաշտոնապես չենք ստացել, թե Պողոսյանը քաղաքական ապաստան է խնդրել Ռուսաստանում»:

x