Հունգարիան դադարեցրել է ռուսական նավթի մատակարարումը «Դրուժբա» խողովակաշարով |tert.am|

tert.am: Հունգարիան դադարեցրել է ռուսական նավթի մատակարարումը «Դրուժբա» խողովակաշարով Ինչպես փոխանցում է Коммерсанть-ը, այս մասին հայտնել է Հունգարիայի MOL խոշորագույն նավթագազային ընկերությունը:

«Մինչ ներկա պահը խողովակաշարով մատակարարվող հում նավթի որակը համապատասխանել է պահանջվող չափանիշներին, սակայն որոշել ենք ժամանակավորապես դադարեցնել հում նավթի ներկրումը», - ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: Ընկերությունից նաև նշել են, որ աղտոտված նավթը կարող է հասնել իրենց վերամշակող գործարան:

x