ՃՈ պետը բանակցեց տաքսու վարորդների հետ. Կորյուն-Աբովյան խաչմերուկի երթևեկությունը վերականգնված է |aysor.am|

aysor.am: Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը բանակցեց Կորյուն-Աբովյան խաչմերուկը փակած տաքսու վարորդների հետ՝ հորդորելով վերջիններիս բացել երթևեկությունը:

Նա նշեց, որ վարորդների բողոքն առ այն, որ իրենց թույլատրվի այդտեղ կայանել անվճար, կբավարարվի, եթե քաղաքապետարանի կողմից թույլտվություն լինի:

Վարորդները պնդեցին, որ քաղաքապետարանը կողմ է իրենց տեղ հատկացնել այդ տարածքում, եթե «գային» հանի այդտեղ կայանումն արգելող նշանը:

«Թույլ է տվել, ուրեմն վաղը կայանումն արգելող նշանը կհանվի», - ասաց Կարապետյանը՝ հորդորելով նրանց բացել ճանապարհը:

Կարապետյանը նաև նշեց, որ կիրականացվի վարույթ և եթե պարզվի, որ կա անհրաժեշտություն, ապա այն տուգանքները, որոնք ստացել են կայանումնարգելող նշանի պատճառով, չեղյալ կհամարվեն:

ՃՈ պետի հետ բանակցելուց հետո վարորդները համաձայնեցին բացել ճանապարահի երթևեկելի հատվածը:

x