Զելենսկին կոչ է անում իր երդմնակալության արարողությունը կազմակերպել մայիսի 19-ին |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի ընտրյալ նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է անում իր պաշտոնամուտի արարողությունը անցկացնել մայիսի 19-ին: Այդ մասին Զելենսկին գրել է Ֆեյբսուքի իր էջում` նշելով, որ այդ քայլը թույլ կտա խուսափել «իշխանության վակուումից»:

Նախօրեին Զելենսկին հանդիպել է նաև Գերագույն ռադայում ներկայացված խմբակցությունների անդամների հետ` նրանց ևս կոչ անելով որպես երդմնակալության արարողության օր նշանակել մայիսի 19-ը:

Ուկրաինայի փոխվարչապետ Վյաչեսլավ Կիրիլենկոյի համոզմամբ, Զելենսկին փորձում է շտապեցնել խորհրդարանի անդամներին, որպեսզի հետագայում հնարավորություն ունենա լուծարել Գերագույն Ռադան`արտահերթ ընտրություններ նշանակելով:

Եթե Զելենսկին պաշտոնը ստանձնի մայիսի 27-ից հետո, նորընտիր նախագահը կզրկվի խորհրդարանը լուծարելու հնարավորությունից, քանի որ երկրի Սահմանադրության համաձայն, օրենսդիր մարմինը չի կարող ցրվել լիազորությունների ավարտին նախորդող կես տարվա ընթացքում:

Գերագույն Ռադայի լիազորությունները սպառվում են նոյեմբերի 27-ին:

x