Երևանի կենտրոնում ծեծի են ենթարկել մի քաղաքացու, վերջինիս պնդմամբ՝ իրեն ծեծել են հայր և որդի Ջուլֆալակյանները

Ոստիկանությունից «Ազատության»-ը հայտնում են, որ մայիսի 5-ին ժամը 17:40-ին ահազանգ են ստացել «Էրեբունի» բժշկական կենտրոնից, որ շտապօգնության մեքենայով Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից սալջարդերով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի։

Ըստ ոստիկանության լրատվության բաժնի, տուժողը 1956 թվականին ծնված տղամարդ է, միջադեպի հանգամանքները պարզվում են, նախապատրաստվում են նյութեր։
Ըստ shamshyan.com-ի, հիվանդանոց տեղափոխված անձը՝ Սերգեյ Միխիթարյանը հայտնել է, որ իրեն «ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել» Լևոն և Արսեն Ջուլֆալակյանները, վերջինս Ազգային ժողովի պատգամավոր է։

Նշենք, որ Արսեն Ջուլֆալակյանը 24News-ի հետ զրույցում հերքել են, որ իրենց   մասնակցությամբ ծեծկռտուք է եղել։ «Զուտ գործնական խոսակցություն է եղել։ Տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում։ Հիմա չեմ մեկնաբանում տեսնելու համար, թե նման բան ասողը ի՞նչ է նկատի ունեցել, ո՞նց է հիմնավորում։ Առայժմ սպասենք՝ ինչ է ասում, հետո կմեկնաբանենք»,- ասել է նա։


x