Նախարար Բաթոյանը գրախոսությամբ չի զբաղվել, իսկ ՀԿ-ները մեկ-մեկ պետության գործն են անում |epress.am|

epress.am: Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զառուհի Բաթոյանը մայիսի 6-ի ասուսիլիս հաստատեց, որ դատապարտում է հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված միջոցառումը խափանելու փորձն ու այդ փախանման գործընթացը։

Նախարար․ — Կարևորել եմ հասարակական կազմակերպությունները, որոնք աշխատում են մարդու իրավունքների ոլորտում, անհրաժեշտ ապահով միջավայրի ստեղծումը, որպեսզի իրենք բարենպաստ պայմաններում կարողանան աշխատել։ Սա կարևոր է բոլոր այն կազմակերպությունների համար, որոնք շատ հաճախ իրացնում են նաև պետության գործառույթը։ Այսօր սեռական բռնության ենթարկված անձանց համար ծառայությունները որևէ կերպ պետությունը չի ֆինանսավորում, չկա նման ծրագիր, որով պետությունը պաշտպանում է սեռական բռնության ենթարկված երեխաներին կամ այլ անձանց։ Արդյոք ճի՞շտ եք սա համարում, թե՞ ոչ։

Եվ ինձ ոչինչ չի մնում անելու, քան կարևորելու այս կազմակերպության աշխատանքը և ընդհանրապես՝ շնորհակալություն հայտնել բոլոր այն կազմակերպություններին, որոնք իրականացրել են և շարունակում են իրականացնել պետություն գործառույթները։ Որովհետև բոլորս էլ գիտենք, որ մեր ռեսուրսները անսահմանափակ չեն, ցավոք, և մենք այս պահին որևէ աջակցություն չեն ցուցաբերում ոչ ընտանեկան բռնության զոհերի համար ապաստարաններին, ոռ սեռական բռնության ենթարկված անձանց աջակցությանը։ Իմ գնահատականը սա է եղել։

Ինչ վերաբերում է գրքին․ գրքի հրապարակումը միայն նպատակ ուներ ցույց տալու, որ այն տեղեկատվությունը, որ շահարկվում և տարածվում է, չի համապատասխանում իրականությանը։ Իրենց նշած այլասեռվածությանն ուղղված որևէ կետ կամ նշույլ անգամ այդ գրքում չկար։ Մարդիկ կուզեն՝ կկարդան, կընթերցեն, կուզեն՝ ոչ, յուրաքանչյուր ծնող ինքն է որոշում՝ իր երեխային ինչպես պաշտպանել, ինչպես դաստիարակել։ Դա դասագիրք չէ, պարտադիր օգտագործման գրքույկ չէ, և այստեղ ես, բնականաբար, զերծ եմ մնում որևէ գնահատական տալուց։

Լրագրող․ — Այդ կազմակերպության հետ նախարարությունը այլ ծրագրեր անո՞ւմ է․․․

Նախարար․ — Երբ մեզ դիմում են սեռական բռնության ենթարկված անձինք՝ կանայք կամ երեխաներ, քանի որ պետությունը, նախարարությունը չունի որևէ ծրագիր, մենք ուղղորդում ենք իրենց։ Այսինքն՝ իրենք աջակցում են, որպեսզի մենք այդ անձանց կարողանանք տրամադրել համապատասխան աջակցություն։ Այս պահին որևէ ֆինանսական․․․զուտ գործընկերային հարաբերություններ են։

Լրագրող․ — Շարունակելով գրքի թեման ես հարցնեմ․ բացի այն դժգոհությունները, որ մեր գործընկերը նշեց, մյուս դժգոհությունն այն է, որ պետական մակարդակաով ի դեմս ձեզ պաշտպանվեց այդ գիրքը և նաև դրա համար սլաքները դժգոհության ուղղվեցին ձեզ։ Եւ մյուս դժգոհությունը կայանում էր նրանում, որ միգուցե շատ օգտակար է, բայց թարգմանությունը և լեզուն, մատուցման ձևը այդքան էլ ընդունելի չէ։ Հասկանալի է, որ դա դասագիրք չէ և ազատ ընթերցանության համար է․․․ զուտ լեզվական մտածողության առումով՝ արդյոք նորից վերանայման կարիք չունի․․․

Նախարար․ — Ինչ վերաբերում է գրքին՝ ես գրիքը չեմ պաշտպանել, նորից եմ կրկնում։ Հստակ ձևակերպեցի՝ ես ինչն եմ պաշտպանել։ Ես պաշտպանում եմ ՀՀ-ում ՀԿ գործուներության իրավումքը, որը ուղղված է երեխաներին սեռական բռնությունից պաշտպանելուն։ Գրքի հետ կապված որևէ քոմենթ չունեմ։ Նախարարությունը գրքերի տպագրության իմաստով դերակատարում չունի, դա այլ ոլորտ է։ Եւ նորից եմ ասում՝ մեթոդները կարող են լինել տարբեր։ Այն, որ ես գիրքն եմ պաշտպանել, դա իրականության, փաստերի խեղաթյուրում է։

Լրագրող․ — Բայց դուք տարածել եք գիրքը, ասել, որ այդտեղ խնդիր չկա։ Արդյոք սա պաշտպանե՞լ չէ։

Նախարար․ — Ես գիրքը տեղադրել էի, որպեսզի հստակ լինի, որ այդտեղ որևէ, այսպես ասեմ, այլասեռման նշույլներ չկան։ Դա նշանակո՞ւմ է պաշտպանել։ Որևէ մեկը ազատ է ընտրելու, գիրքը կարդալ, թե ոչ։ Այսպես ասեմ՝ գիրքը միջոցներից մեկն է։ Բայց եթե կա ծնող կամ մարդիկ, որոնք որևէ անհրաժեշտություն չեն տեսնում տվյալ գրքի և ունեն այլ գրքեր կամ ընդհանրապես իրենք ավելի մեծ փորձ և գիտելիքներ ունեն և վստահ են դրանում, դա պարտադիր պայման չէ։ Ես խրախուսում եմ կրթությունը, ես խրախուսում եմ իրազեկվածությունը, ես խրախուսում եմ գիտելիքը։ Եվ դա կարող է լինել տարբեր միջոցներով՝ գրքի կամ հոլովակի, կամ դասախոսությունների, կամ սեմինարների։

Գրքի մեջ արտացոլված լեզվամտածողությանն անդրադառնալով՝ ես գրքի գրախոսությամբ չեմ զբաղվել ու չեմ պատրաստվում որևէ գրքի գրախոսությամբ զբաղվել։

x