Ծառուկյանի մասով կսպասենք իրավապահների արձագանքին. Լիլիթ Մակունց

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը 24news.am-ի զրույցում, անդրադառնալով Գագիկ ծառուկյանի հայտարարությանը, ասել է․

««Իմ քայլը» խմբակցությունում դեռևս չենք հասցրել քննարկել պարոն Ծառուկյանի արձագանքը։ Առաջիկայում նախատեսվում է հանդիպում, և այդ հանդիպման ընթացքում կքննարկենք, բայց իմ անձնական կարծիքն եմ այս պահին հայտնում, քանի որ սկսվել է արդեն իրավական գործընթաց, ճիշտ կլինի սպասել իրավապահ մարմինների եզրակացությանն այս առումով, որովհետև մենք մի կողմից արձանագրում ենք, որ իրավական հարթակում որևէ խնդիր չի առաջացել՝ հաշվի առնելով նաև ԿԸՀ-ի հայտեր ընդունելը, փաստաթղթերը և համապատասխանությունը օրենքին, որն այն ժամանակ արդեն քննարկվել է, և մյուս կողմից՝ գործ ունենք ենթադրյալ փաստացի իրավիճակի հետ, և կարծում եմ, քանի որ այս պահին գործընթացը գտնվում է իրավական տիրույթում, պետք է սպասել իրավապահների արձագանքին»։

x