Ռոբերտ Քոչարյանի գործով լրագրողները դիմեցին դատավորին՝ տեխնիկական խնդիրները վերացնելու խնդրանքով |armtimes.com|

armtimes.com: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով հերթական դատական նիստը:

Մինչ նիստի սկսվելը լրագրողները դիմում հասցեագրեցին դատավորին՝ խնդրելով, լուծել տեխնիկական խնդիրը, քանի որ նման պայմաններում հնարավոր չէ հանրությանը հավուր պատշաճի իրազեկել դատական նիստի ընթացքում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Լրագրողները նշել էին նաեւ, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի ձայնը, ի տարբերություն դատավարության մյուս մասնակիցների, հստակ լսելի է:

Նիստը սկսվելուն պես նախագահող դատավորը այս հանգամանքը մատնանշելով՝ եզրահանգման եկավ, որ «համակարգն անխափան աշխատում Է»: Ըստ էության, դատավորը համարում է, որ դահլիճում տեխնիկական խնդիր չկա եւ դատավարության կողմերը պետք է խոսելիս բարձրախոսները մոտ պահեն:

x