ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել գործընկերների հետ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան |news.am|

news.am: ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել գործընկերների հետ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Այս մասին հայտարարեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսին:

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը պատրաստ է աշխատել եվրոպացի գործընկերների եւ Ռուսաստանի հետ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում: Դիվանագետը շեշտել է Ղարաբաղի հարցում իր ոգեւորությունը, քանի որ, ըստ նրա, երկար ճանապարհ են անցել, որոշումները չեն կարող պարզ լինել: «Բայց վերջին ամիսները վկայում են, որ առաջընթացը հնարավոր է»,- արձանագրեց դեսպանը:

Նա նաև նշեց, որ երկու երկրների ղեկավարների հանդիպումները, սահմանին լարվածության նվազումը, հետագա քայլերի առումով համաձայնությունը, երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը վկայում են առաջընթացի մասին: Սրա հետ կապված՝ դեսպանը նշեց, որ երիտասարդներից առաջընթացի ուղղությամբ գնալու պատրաստակամություն է տեսնում:

x