Անդրանիկ Քոչարյանն ու DCAF-ի ղեկավարի տեղակալ Անտյե Ֆրիտցը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել |news.am|

news.am։ ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը եւ Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի (DCAF) ղեկավարի տեղակալ Անտյե Ֆրիտցը մայիսի 15-ին ստորագրել են Փոխըմբռնման հուշագիր:

Նպատակն է բարձրացնել Հայաստանի Հանրապետությունում պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության եւ արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտների ժողովրդական վերահսկողությունը:

Հուշագրով ընդգծվել է պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում թափանցիկության եւ հաշվետվողականության կարեւորությունը, մշտական հանձնաժողովի մասնագիտական կարողությունների զարգացման, ինչպես նաեւ արդյունավետ խորհրդարանական վերահսկողության եւ հսկողության անհրաժեշտ գործիքների կատարելագործման անհրաժեշտությունը: Երկկողմ հաստատվել է երկու տարվա գործողությունների նախագիծ:

 

x