Հանրապետության տարբեր հատվածներից զորք է տեղափոխվել Երևան, ներգրավվել քաղաքական պրոցեսներին. Արթուր Դավթյանի ելույթը |news.am|

news.am։ 2008թ. փետրվարի 23–ին պետության բարձրագույն իշխանության կրողը ընտրական գործընթացը դեռ չավարտած բանակը ներգրավել է քաղաքական պրոցեսներին։ Այս մասին այսօր՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հիմնավոր լինել-չլինելու հարցի քննությանը հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Վերջինս «Մարտի մեկի» գործով մեղադրանքը պաշտպանող դատախազներից մեկն է։

Գլխավոր դատախազի խոսքով ՝ պաշտպանական կողմը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը վերածել է պաշտպանական ճառի, ինչի համար ինքը ստիպված է անդրադառնալ ներկայացված փաստարկներին։

Ըստ նրա՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները 14 էջանոց մեղադրանքի որոշումը փորձ են արել կտրված մեկնաբանություններով, յուրովի մեկնաբանել և ներկայացնել դատարանին, մինչդեռ դատախազի պնդմամբ՝ նախկինում հիմնավոր կասկածի առկայության վերաբերյալ հարցի քննարկմանը բազմիցս հայտարարել են, որ այս մեղադրանքն իրենից ներկայացնում է մի ամբողջ տրամաբանական շղթա, և այն աղճատված ներկայացնելը, առանձին գործողությունների վերաբերյալ հատվածները տեքստից կտրելը և այն «իրավական փորձաքննության» ենթարկելը, չի բխում մեղադրանքի բովանդակությունից։

Գլխավոր դատախազը նկարագրեց Քոչարյանին առաջդրված մեղադրանքը՝ նշելով, թե նկարագրված գործողություններն ինչ առնչություն ունեն Ռոբերտ Քոչարյանի հետ։

Սույն գործի քննության առարկան ըստ դատախազի 2008 թ. փետրվարն է, երբ ձևավորվում էր երկրի բարձրագույն պետական իշխանությունը, կոնկրետ այս դեպքում՝ կայանում էին նախագահական ընտրություններ։

Արթուր Դավթյանի խոսքով՝ ընտրական գործընթացը միայն քվերակության օրը չէ. այն մի գործընթաց է, որի պարտադիր բաղադրիչներից է նաև դրա վիճարկումը վարչական և դատական կարգով։ Եվ հարցն, ըստ նրա՝ պետք է դիտարկել այս ամենի կոնտեքստում։

Շարունակությունը՝ այստեղ

x