Մեզ օգտագործում են սոցիալական խնդիրները քողարկելու համար. Tbilisi Pride |aliq.ge|

aliq.ge: Մայիսի 17-ը հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրն է:

Այս օրը աշխարհի տարբեր երկրներում ճանաչողական միջոցառումներ ու երթեր են անցկացվում ի պաշտպանություն ԼԳԲՏ համայնքի։

Վրաստանում այս օրը նշվում է 2011 թվականից, սակայն, արդեն հայտարարվել է, որ այս տարի Թբիլիսիում շքերթ չի լինելու: Tbilisi Pride ՀԿ-ն տեսաուղերձ է տարածել, որում վրացական ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներն ու նրան իրավունքների պաշտպանությամբ հանդես եկող հայտնի դեմքերը խոսում են առկա խնդիրների մասին:

«Մեզ օգտագործում են սոցիալական խնդիրները քողարկելու համար»,-ասում են Tbilisi Pride-ի ներկայացուցիչները։

Ի դեպ, այսօր առավոտյան կազմակերպությունը Թբիլիսիի Բարաթաշվիլիի կամրջի վրա տեղադրել է ԼԳԲՏ համայնքի դրոշը:

Վրաստանում ամեն անգամ համայնքի ցանկացած շքերթ ուղեկցվել է հակաակցիայով։

Հատկանշական է, որ այսօր՝ մայիսի 17-ին, վրաց եկեղեցին նշում է ընտանիքի սրբության օրը, որի կապակցությամբ ժողովրդական երթ է անցկացվելու։

x