Իրավապահ մարմինների անգործություն չեմ տեսնում․ Տիգրան Ավինյան |news.am|

news.am։ Իրավապահ մարմինների անգործություն չեմ տեսնում, որովհետեւ տեսել եմ իրավապահ մարմինների կոնկրետ գործողություններ հենց այդ հայտարարություններից միանգամից հետո:

Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով ընդդեմ դատական համակարգի կազմակերպված հանրահավաքին, որտեղ կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանը Արցախի նախագահ Բակո Սահակյանի հասցեին հանդես էր եկել բռնության կոչերով:

«Ղալաթ էին անում: Այսինքն պետք է բանտարկվե՞ր, վճիռ է կայացվել դատարանի, որ անձը մեղավոր է, եւ պետք է դատապարտվի: Պետք է լինի համապատասխան քննություն, եւ այդ քննությունը ցույց կտա, թե արդյունքներն ինչ կլինի»,- ասաց Ավինյանը եւ ավելացրեց, որ ինքը դավադրությունների տեսություններին չի հավատում:

Ավինյանը չի հավատում, որ այդ ակցիան գուցե հատուկ էր կազմակերպված. «Շատ դեպքերում, երբ մեզ թվում է, թե որեւէ պայմանավորվածություններ կան, կամ որեւէ ստվերային գործարքներ, շատ մեծ հավանականությամբ, դա ուղղակի որոշ մարդկանց ինքնագլուխ, չմտածված որոշումների հետեւանքներն են»:

x