«Մարտի 1»-ի գործով Գեղամ Պետրոսյանին մեղադրանք առաջադրվեց. միջնորդել են կալանավորել նրան |news.am|

news.am։ «Մարտի 1»-ի քրեական գործի շրջանակներում ձերբակալաված ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին շտաբի պետ, գնդապետ Գեղամ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով):

Տեղեկությունը հաստատեց ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։ Նա նշեց, որ Պետրոսյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան:

Երեկ նրա պաշտպանը բողոքարկել էր Պետրոսյանին ձերբակալելու որոշումը: 

x