Հեղափոխությունը հենց դրա համար էլ արել ենք, որ տեղ-տեղ իշխանական թեկնածուները հաղթեն, տեղ-տեղ պարտվեն. վարչապետ |tert.am|

tert.am։ Աբովյանում տեղի են ունեցել ընտրություններ, և հաղթել է ժողովրդավարությունը, դա ամենակարևորն է: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եվս մեկ անգամ այս ընտրություններով արձանագրվեց, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, որտեղ քաղաքացիներն իրավունք ունեն կատարել իրենց ընտրությունները, և իշխանությունը ոչ մի ապօրինի ռեսուրս չի կիրառում իր թեկնածուների հաղթանակին հասցնելու համար: ՀՀ-ում հաստատված է ժողովրդի իշխանություն»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Ինչ վերաբերում է ՔՊ թեկնածուի պարտությանը, Նիկոլ Փաշինյանը նշեց. «Մենք հեղափոխությունը հենց դրա համար էլ արել ենք, որ տեղ-տեղ իշխանական թեկնածուները հաղթեն, տեղ-տեղ պարտվեն»:

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը մինչ ընտրությունները հայտարարել էր, որ հեղափոխությունը դեռ Աբովյան չի հասել: Մեկնաբանելով մարզպետի այս հայտարարությունը՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ինքը այլ կոնտեքստում է դա ասել»:

x