Վեթինգի նախագծի հետ կապված որեւէ պարտաստ փաստաթուղթ չկա. Արդարադատության նախարար |news.am|

news.am։ Վեթինգի նախագծի հետ կապված, որքան պարզեցի, կարծես թե որեւէ կոնցեպտուալ մոտեցում, փաստաթուղթ ոչ կառավարությունում, ոչ ԱԺ–ում չկա այս պահին չկա։ Այդ մասին այսօր՝ հունիսի 27–ին, լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Մենք նոր սկսում ենք աշխատանքները, հայեցակարգային մոտեցումները մշակելով, եւ դրանից բխող օրենսդրական փոփոխություններով»,– նշեց նախարարը։

Դիտարկմանը, որ «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության ղեկավարի կարծիքով՝ վեթինգով պետք է զբաղվեն ԲԴԽ–ն եւ նոր ստեղծվելիք կոռուպցիայի դեմ նոր ստեղծվելիք կառույցը.

«Վեթինգի մասով ես հայեցակարգ եւ հայեցակարգից բխող օրենսդրական փոփոխությունների ծրագիր չեմ տեսել, եւ չկա։ Կա կարգապահականի նոր հիմքեր սահմանելու ցանկություն, եւ այդ նոր հիմքերով պետք է զբաղվի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որից հետո քննարկվի ԲԴԽ–ում։

Նախագծի հայեցակարգային կետերի մասին բան չեմ կարող ասել, քանի որ մշակման փուլում են եւ պետք է քննարկենք շահագրգիռ բոլոր կողերի հետ։ Դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու պրոցեսը պետք է քննարկվի ԲԴԽ–ում»։

x