Սաակաշվիլիի կուսակցությանը թույլատրել են մասնակցել Ռադայի ընտրություններին |shantnews.am|

shantnews.am: Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ իր «Նոր ուժերի շարժում» կուսակցությունը կմասնակցի Ուկրաինայի Գերագույն ռադայի ընտրություններին:

«Մենք հաղթեցինք, շահեցինք դատն ու կգնանք ընտրությունների»,-գրել է Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի ԿԸՀ-ն հրաժարվել է գրանցել «Նոր ուժերի շարժում» կուսակցությանը և բողոք է ներկայացրել իրավապահ մարմիններ: Հանձնաժողովում ասել են, որ կուսակցության համագումարն անցկացվել է կանոնադրության խախտմամբ:

 Միջոցառումն անցկացվել է մայիսի 8-ին և 10-ին, և ԿԸՀ ներկայացուցիչների կարծիքով՝ քաղաքական ուժի անդամները չեն կարողացել այդ ժամանակ քննարկել իրենց մասնակցությունն ընտրություններին, քանի որ ընտրությունների ամսաթիվը նշանակվել է միայն մայիսի 21-ին: Սաակաշվիլին դատական հայց էր ներկայացրել՝ պահանջելով չեղարկել ԿԸՀ որոշումը:

x